‘«Բարև, Երևան» խմբակցությունը դատարան է ներկայացրել իր հայցադիմումն ընդդեմ Տարոն Մարգարյանի’

815

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունն այսօր ՀՀ վարչական դատարան է ներկայացրել իր հայցադիմումը «Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3660-Ա որոշումն առոչինչ ճանաչելու, իսկ 19.07.2013թ. թիվ 3661-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին»: Դրանք երթուղայինների և տրոլեյբուսների թանկացման մասին որոշումներն են:

«Բարև, Երևանը» պահանջում է առաջին որոշումն առոչինչ ճանաչել և համարում, որ մյուս որոշումն անպատեհ և անհիմն է.«Ի սկզբանե, Տարոն Մարգարյանը այս որոշումը կայացրել է ոչ օրինական հիմքերով»,– «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքերն է մեջբերում tert.am։

Նախորդ հոդվածը‘Տիգրան Վարյանի ինքնասպանության գործով առաջին ատյանի դատարանը կայացրեց դատավճիռ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ Ոստիկանությունն առաջարկում է տուգանել միասեռականությունը քարոզողներին’