‘Բացառիկ գտածոներ Սոթքում’

1199

Ամռանը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր, որտեղ մարդիկ ապրել են բրոնզի և երկաթի դարաշրջաններում (մ.թ.ա IV-I  հազարամյակներ ), հայտնում է iLur.am-ը՝ հղում կատարելով Արմենպրես լրատվական գործակալությանը:

Բնակավայրի կենտրոնական մասում հայտնաբերվել է նշանավոր կամ մեծատոհմիկ մարդկանց դամբարան, ինչպես նաև մեծ քանակի խեցեղեն, բրոնզյա զենք ու զարդեր, ապակե և փիրուզե ուլունքներ, հացահատիկ և այլն:

Բացառիկ գտածո կարելի է համարել ապակե մատանին, որը պատրաստվել է մ.թ.ա 16-15 –րդ դդ: Փաստորեն, դեռ շատ վաղ ժամանակներից Սոթք գյուղը բնակեցված է եղել մարդկանցով, ովքեր զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ, զարգացրել են արհեստագործությունը, մասնավորապես՝ մետաղամշակումն ու խեցեգործությունը:

Արշավախումբը բրոնզեդարյան դամբարան է հայտնաբերել նաև Սոթքից քիչ հեռու գտնվող Նորաբակ գյուղում: Դամբարանից դուրս են բերվել բազմաթիվ բրոնզյա և երկաթյա իրեր (զարդեր, իշխանության խորհրանիշներ և այլն):

Հնագիտական ուսումնասիրությունները Սոթքում և Նորաբակում կշարունակվեն հաջորդ տարի:

Նախորդ հոդվածը‘Ըննդիմությունը պետք է շնորհակալություն հայտնի Վերահսկիչ պալատին` չարաշահումները բացահայտելու հարցում. Լևոն Զուրաբյան’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Ինչու՞ են տնտեսության 15 % անկման դեպքում բանկերի եկամուտներն աճում 50 %-ով’