«Բացիրայ» ցիկլոնը հարված է հասցրել Մադագասկարին, կան զոհեր

450

Շաբաթ երեկոյան, վերջին երկու շաբաթների ընթացքում՝  արդեն երկրորդ անգամ, հուժկու փոթորիկը գրոհել է Մադագասկարի վրա։ Զոհվել է առնվազն տասը մարդ, մոտավորապես 50 հազար մարդ մնացել է առանց տանիքի։

«Բացիրայ» փոթորիկը, հորդառատ անձրևների, մեծ ալիքների ու  մինչև 235 կմ/ժ արագության սաստիկ քամու ուղեկցությամբ հարվածել է կղզու արևելյան առափնյակին՝ իսպառ ոչնչացնելով մի քանի գյուղ, ինչից հետո հանդարտվել է։

Հունվարին Մադագասկարն արդեն խիստ տուժել էր «Անա» արևադարձային փոթորկից, որի զոհ էր դարձել 55 մարդ։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ ընդհանուր առմամբ՝ Մադագասկարի առնվազն 150 հազար բնակիչներ ստիպված են եղել լքելու իրենց տները։

Մադագասկարը իր չափերով աշխարհում չորրորդ կղզին է, նրա տարածքը մոտավորապես հավասար է Ուկրաինայի կամ Ֆրանսիայի տարածքին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀռոմի պապը մասնակցել է հեռուստաշոուի
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն Պուտինին հիշեցրել է գնդապետի կոչման մասին խոստումը՝ «Խոստացել ես՝ արա»