‘Բացվեց 150-ամյա համաշխարհային մարդասիրական գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսը’

707

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նախաձեռնությամբ բացվել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման 150 ամյակին: Ինչպես տեղեկացնում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը, այդ միջոցառմամբ ԿԽՄԿ-ն նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել  մարդասիրական աջակցությանը և պաշտպանությանն ուղղված իր գործունեությանը՝ ի նպաստ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Ցուցահանդեսը բաց է մինչև դեկտեմբերի 23-ը:

Իր գոյության ընթացքում ԿԽՄԿ-ն մշտապես ջանացել է օգնության ձեռք մեկնել զինված ընդհարումների և բռնության այլ իրավիճակների հետևանքներից տուժած անձանց: Ներկայումս ԿԽՄԿ-ն գործում է ավելի քան 90 երկրներում: Կազմակերպությանը երեք անգամ շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:

 

 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը Լեւոն Խեչոյանի համար 8 մլն դրամ կփոխանցի ‘
Հաջորդ հոդվածը‘Amnesty. Եվրամիությունը լավ չի օգնում սիրիացի փախստականներին’