‘Բաց երկնքի տակ կբեմադրվի Էմիր Կուստուրիցայի «Գնչուների ժամանակը»’

1299

Հանրահայտ սերբ կինոգործիչ Էմիր Կուստուրիցան KUBANA-13 փառատոնի շրջանակներում The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խմբի հետ համատեղ կներկայացնի իր «Գնչուների ժամանակը» պանկ-օպերան, որով էլ կմեկնարկի KUBANA-13 ամենամյա փառատոնը, գրում է The Epoch Times կայքը:

Կուստուրիցայի համանուն ֆիլմի հիման վրա բեմադրված օպերան, որը Ռուսաստանում կներկայացվի բաց երկնքի տակ հատուկ կառուցված հարթակում, ռեժիսորի խոսքերով կարող է ավելի ամբողջական ընկալվել, քան թատրոնի պատերի ներքո:

«Գնչուների ժամանակը» նախագծի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2007թ-ին Փարիզի Բաստիլիա օպերային թատրոնում: Ներկայացման մեջ Կուստուրիցան համադրել է դասական թատրոնի և կրկեսի ժանրերը: Լեգենդար արվեստագետի խոսքերով իր գլխավոր նպատակը «ժանրը և ուղղույթունը սպանելն է»:

Նախորդ հոդվածը‘ԵԺԿ նախագահին «բացել ա». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում 13 հայ է ձերբակալվել (տեսանյութ)’