‘«Բաց երկնքի» քաղաքականության իրականացումը վերապահվել է էկոնոմիկայի նախարարությանը’

701

Օդային փոխադրումների ազատականացման ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում ՀՀ կառավարությունը իրավասություններ է վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօրվա նիստի ընթացքում հաստատված որոշմամբ Կառավարությունը սահմանել է, որ ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև միջազգային նոր երկկողմ պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություն վարելու, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու գործառույթներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ներգրավելով ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

«Արդեն իսկ կնքված կամ կնքվելիք միջկառավարական համաձայնագրերը վերանայվելու են սահմանափակումների վերացման իմաստով, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա», — փոխանցում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունը ահաբեկչական գործողություն չէր’
Հաջորդ հոդվածը‘Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վայք — Սարավան — Սիսիանի սահման ճանապարհահատվածը’