‘Բաց նամակ Սերժ Սարգսյանին. Հանրությունը կորցնում է իր վստահությունը օրենքի գերակայության գաղափարի նկատմամբ’

1222

Երևանի պահպանության նախաձեռնությունների միավորումը բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին: Նամակում միավորումն անդրադառնում է դեռ նախորդ տարի Փակ շուկայում մեկնարկած «շինարարությանն» ու պահանջում, որ «շուկայի տարածքում ապօրինի առաջացած նոր կառույցը օր առաջ ապամոնտաժվի եւ հուշարձանը վերականգնվի իր նախկին տեսքով»:

«Փաստորեն, պատմամշակութային հուշարձանին ապօրինաբար և միտումնավոր կերպով հասցվել է չափազանց մեծ վնաս, որի հետևանքով հուշարձանը կորցրել է իր կերպարային ամբողջականությունը։ Օրենքի  հետևողական  խախտումը շարունակվում է առ այսօր, պատասխանատու գործադիր գերատեսչությունների (մշակույթի նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, Երևանի քաղաքապետարան) պասիվ և կասկածելիորեն անտարբեր դիրքորոշման պայմաններում։ Ակնհայտ է նաեւ, որ գերատեսչությունները փորձում են ազատվել պատասխանատվությունից, գցելով այն մեկը մյուսի վրա, չնայած, որ օրենքը հստակ սահմանում է հուշարձանի պահպանության եւ օգտագործման հետ կապված գործընթացների հերթականությունը, եւ սեփականատիրոջ ու յուրաքանչյուր պետական մարմնի պարտավորություններն  ու պատասխանատվության սահմանները:  Ու մինչդեռ պատասխանատու գերատեսչությունները շարունակում են քայլեր չձեռնարկել՝  կանգնեցնելու համար այդ բացահայտ օրինազանց վանդալիզմը, Երևանը կորցնում է իր ամենանշանավոր հուշարձաններից մեկը, իսկ հանրությունը կորցնում է իր վստահությունը Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔԻ գերակայության գաղափարի նկատմամբ»,- մասնավորապես նշված է նամակում:

Նախորդ հոդվածը‘Ատամնաբույժների բողոքի ակցիան՝ նախագահականի մոտ (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. ՀՀԿ-ում պետք է հետ վարժվեն ընտրողներին կաշառելուց ‘