‘Բաքուն ԱՄՆ Պետդեպարտամենտին մեղադրում է ադրբեջանական ընտրությունները կեղծելու փորձի մեջ’

841

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը հանդես է եկել նոր մեղադրանքով Արևմուտքի հասցեին` երկրի ներքին գործերին նրանց «միջամտության» առնչությամբ:

Մի շարք ադրբեջանական գործակալությունների հետ հարցազրույցում նա ասել է, թե Իլհամ Ալիևի օգտին ձայների 84,55 տոկոսի մասին պաշտոնական տվյալները չափազանց օրինաչափ են և արդար: Նրա ասելով, ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և այլ պաշտոնական անձինք Ադրբեջանին շնորհավորել են «ազնիվ և թափանցիկ ընտրությունների անցկացման առնչությամբ` ընդգծելով երկրի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին»:

Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ բացասական եզրակացությանը, ապա «զեկույցի դրույթների մեծ մասին անհնար է համաձայնել», ասել Մեհտիևը: Նրա կարծիքով, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականը կանխակալ բյույթի է և լուրջ մտորումների տեղիք է տալիս: «Մենք կտրականապես չենք ընդունում ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականներին նախագահական ընտրություններին և դա համարում են ամոթալի փաստ, կանխակալ և անպարկեշտ վերաբերմունք», — հայտարարել է Մեհտիևը: Նա այդ ամենը համարել է հայամետ լոբբի ձեռքի գործ, որի նպատակը իրադրության սրումն է և Ադրբեջանի հասարակության շրջանում բացասական գործընթացների հրահրումը: Պետդեպարտամենտի քննադատությունը Մեհտիևը համարել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտության փորձ: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի գազահամակարգին է միացված 645 285 բաժանորդ’
Հաջորդ հոդվածը‘Կոմպոզիտոր. Ռոբերտ Ամիրխանյանը վերընտրվելու համար կաշառք է առաջարկում’