‘Բաքուն բողոքի նոտա է հղել Ավստրալիային՝ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կապակցությամբ ‘

895

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունը Ավստրալիայի  Հարավային Ուելս նահանգում «Ժողովորդների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման» մասին բանաձևի ճանաչման կապակցությամբ  նոտա է հղել Թուրքիայում Ավստրալիայի դեսպանությանը:

«Անկարայում Ավստրալիայի դեսպանությունը հավաստիացրել է, որ Ավստրալիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը դաշնային մակարդակով», — ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումն ընդունող կարծիքները պարտադիր չէ, որ խախտեն այս կամ այն երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Հիշեցնենք, որ վերջերս ավստրալական Հարավային Ուելս նահանգը բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և ամրապնդել հարաբերություններն Արցախի քաղաքացիների հետ:

Ուշագրավ է, որ դրանից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցներում իբրեւ թե կատարվածի անկարեւորությունը հաստատող մեկնաբանություններ տարածվեցին: Սակայն պաշտոնական նոտայի հղումը հաստատում է հակառակը՝ հարեւան երկրի ղեկավարությունն իրականում մտահոգված է ԼՂՀ ճանաչման միտումով:

Նախորդ հոդվածը‘Էսիե՞ն, թե՞ Մոդրիչ. արդյո՞ք Մոուրինյոն կանցնի երկու կառուցողով խաղի’
Հաջորդ հոդվածը‘Հրանուշ Խառատյանի ներկայացուցիչը կասկածի տակ է առել Ռուբեն Հայրապետյանի ստորագրության իսկությունը’