‘Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության վրա ծախսվել է ավելի քան 431 միլիոն դոլար’

775

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի շրջանակներում 2007-2012 թթ. ծախսվել է 431,3 միլիոն դոլար: Այդ մասին նշված է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության՝ 2012 թ. արդյունքների վերաբերյալ հաշվետվությունում, հաղորդում է Trend-ը: Ընդ որում՝ 2012 թ. 151,5 միլիոն դոլար ծախսվել է Ադրբեջանի կառավարության պահուստային ֆոնդից:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է  վրացա-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրի համաձայն: Ադրբեջանը  երկաթգծի վրացական հատվածի շինարարության համար 775 միլիոն դոլարի վարկ է տրամադրել: Այս նախագծի ֆինանսավորման մեկնարկից մինչև 2012 թ. հոկտեմբերի 1-ը Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հատկացրել է 403,3 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարսի նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել երկաթուղու նոր, 105 կիլոմետրանոց ճյուղ: Դրան զուգահեռ՝ Վրաստանում կնորոգվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղագծի հատվածը, ինչը նրա բեռնաթողունակությունը կբարձրացնի տարեկան մինչև 15 միլիոն տոննա: 

Նախորդ հոդվածը‘Սիրիայի բանակը գրոհ է սկսել Հոմս քաղաքում’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Ամալյանը՝ դավիթաշենցի «Չեբուրաշկայի» մասին. Դե կին էր, հումոր էր անում’