‘Բաքվում «անհանգստացած չեն Ղարաբաղի զորավարժություններից»’

893

«Թրենդ» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում անցկացվող զորավարժությունները՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևն այսօր ասել է. «Անհանգստանալու պատճառներ չկան։ Կգա ժամանակը, և նրանք մեկ քայլ անգամ չեն կարող անել Ղարաբաղի հողում»:

Հիշեցնենք՝ երեկ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է եղել Ղարաբաղի պաշտպանության բանակի զորավարժություններին։

Նախորդ հոդվածը‘Օտարին՝ քծնանք, սեփական ժողովրդին՝ արհամարհանք (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օբամայի «ձիերն ու սվինները» դարձել են թևավոր խոսք’