‘Բաքվում առեւտրականների ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախման’

845

Բաքվում առեւտրական կետերի վարձավճարների թանկացման դեմ շուրջ 2 հազար մարդկանց մասնակցությամբ կազմակերպված ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախման, հայտնում է BBC-ն:

Առեւտրականները հանդես են եկել «Բինա» առեւտրի կենտրոնում վաճառակետերի վարձավճարների կտրուկ թանկացման դեմ: Շուրջ 250-300 մարդ փակել է Բաքու-Սալյան մայրուղին եւ իրենց խնդիրներին պատասխանելու համար պահանջել նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությունը:  

Regnum-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը պահանջել է ցրվել: Ընդ որում, իշխանության ներկայացուցիչները ցուցարարների մոտ չեն եկել: Առեւտրականներն սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Իրավապահները բերման են ենթարկել շուրջ 100 մարդու: Ակցիայի ընթացքում վնասվել են ինչպես ցուցարարներ, այնպես էլ ոստիկանության ներկայացուցիչներ: Ադրբեջանի ՆԳ նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ ցույցը ցրելու պատճառը ցուցարարների «հակաիրավական» գործողություններն են եղել:

 

Նախորդ հոդվածը‘Մերաբիշվիլի. Հայաստանի ուղին հակասում է Վրաստանի ազգային շահին’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն Մոուրինյոյին քննադատել է անարդար վերաբերմունքի համար’