‘Բաքվում գտնվող հայ պատգամավորների դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել’

1071

Ադրբեջանում «Ղարաբաղի ազատագրական կազմակերպության» անդամները Բաքվում «Ֆոր Սիզոնս» հյուրանոցի դիմաց, որտեղ հյուրընկալվել են հայ պատգամավորները, ակցիա են անցկացրել, փոխանցում է haqqin.az-ը: Ոստիկանությանը հաջողվել է ցրել բողոքի ակցիայի մասնակիցներին, ինչպես նաեւ նրանց ձեռքից խլել պաստառները:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար Բաքու էին մեկնել Աժ  պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Թեւան Պողոսյանը եւ Երեւանում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նախորդ հոդվածը‘Համացանցում հայտնվել են Քեսաբի հայկական վնասված եկեղեցիների լուսանկարները (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» ավտոճանապարհին’