‘Բաքվում են գտնվում Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի նախագահները և Թուրքիայի վարչապետը’

1226

Հոկտեմբերի 16-ին Բաքվում իր աշխատանքներն է սկսել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) XII գագաթնաժողովը:

Գագաթնաժողովին մասնակցում են՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, Թուրքիայի վարչապեը Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Գագաթնաժողովի բացմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը նաև Ադրբեջանին հատուկ շեշտադրումներով և հիշատակումներով անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտությանը: Այսպես, Ալիևը նշել է, որ հայերը իրականացրել են Խոջալուի ցեղասպանությունը և շնորհակալություն է հայտնել ներկա գտնվող Պակիստանի նախագահին՝ այդ ցեղասպանությունը ճանաչելու համար: Վերջում Ալիևը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. ՀՀ-ում ընտրություններին մասնակցելը նման է շուլերների հետ պոկեր խաղալուն ‘
Հաջորդ հոդվածը‘Կուբացիներն ազատ ելք կունենան արտասահման ‘