Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունը հետաձգվել է. «Արմենպրես»

912

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է 13 հայ ռազմագերիների դեմ շինծու քրեական գործերով դատավարությունը:

«Արմենպրես»–ի տեղեկացմամբ` դատավարության հետաձգման մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նիստը հետաձգվել է մեղադրյալների փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին: Այդ նիստում նախատեսվում է դատաքննության ավարտը և դատախազի ելույթը:

Նախորդ հոդվածըՎրաստանի վարչապետ․ Այդ ցույցերը Սաակաշվիլիի շահերից էին բխում
Հաջորդ հոդվածըՀաճախ աղավաղվող հայերեն 10 բառ