‘Բաքվում մեկնարկում է Եվրասիայի ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների ասոցիացիայի հիմնադիր կոնֆերանսը’

755

Այսօր Բաքվում մեկնարկում է Եվրասիայի ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների ասոցիացիայի հիմնադիր կոնֆերանսը, որին մասնակցում են երեք երկրների ներկայացուցիչներ, Trend-ին հաղորդել է իրավապահ մարմինների անանուն աղբյուրը: Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ոստիկանական ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Կալյոնչուն, Ղրղզստանի ներքին զորքերի հրամանատար, գնդապետ Սովետբեկ Արբաևը: Նախատեսված էր նաև Ղազախստանի ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ռուսլան Ժակսիլիկովի մասնակցությունը կոնֆերանսին, սակայն մի քանի օր առաջ ղազախական կողմը հրաժարվել էր մասնակցել, իսկ Մոնղոլիայի համապատասխան կառույցի ղեկավարը եղանակային պայմանների պատճառով չի կարողացել ժամանել Բաքու: Կոնֆերանսի շրջանակներում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ: 

Նախորդ հոդվածը‘Չեխիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի կին զինծառայողներն այսուհետ կարող են կռվել’