‘Բա եղա՞վ, Ստյոպա. «ՉԻ»’

1883

Երբեմնի քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, թե եռյակի այն ուժերը, որոնք շահագրգռված են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ, ցանկանում են հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակը զբաղված պահել, որպեսզի հանկարծ Մայդան չձևավորվի:

«ՉԻ»- Ստյոպա Սաֆարյանն, իհարկե, պարտավոր չէ տրամաբանական մտքեր հայտնել, որովհետև հիմնականում գրանտներով է սնվում: Բայց մի պահ ենթադրենք, թե նա ճիշտ է ասում: Պատկերացրի՞ք վիճակը: Հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը ստորագրում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը, Երևանում հարյուր հազար մարդ փողոց է դուրս գալիս, բայց գնում տեսնում են, որ Ազատության հրապարակը զբաղված է, ասում են՝ «վայ քու, արա, էս ինչ թարս բան ստացվեց», ու ցրվում են տներով: Բա իհարկե, չէ՞ որ Երևանում ուրիշ հրապարակ չկա, Եվրասիական միության դեմ էլ «Մայդան ձևավորել» թույլատրվում է միայն զույգ օրերին՝ միայն որոշակի վայրում:

Հետաքրքիր է՝ գրանտներ կպցնելու համար նման անհեթեթ մտքեր հայտնելը պարտադի՞ր  պայման է: Եթե այո՝ ուրեմն պրն Սաֆարյանի բարեկեցիկ ապագան երաշխավորված է:

Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Լիսկան նշանակվել է Սյունիքի մարզպետ (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը New York Times-ում հոդված չի հրապարակել (ֆոտո) — CivilNet ‘