‘Բա ի՞նչ եղավ Վահան Հովհաննիսյանի ագրեմանը. Մամուլ’

1380

Գերմանիան չի շտապում հաստատել Աժ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ագրեմանը, այս մասին հայտնի է դարձել «Հժ»–ին: Թերթը հիշեցնում է, որ օգոստոսի վերջին, երբ հայտնի է դարձել, որ Հովհաննիսյանը դեսպան է նշանակվելու Գերմանիայում, նրա արգրեմանի հարցումն արդեն ուղարկվել էր, և հավելում.

«Չի բացառվում, իհարկե, որ ձգձգման պատճառը թուրքական լոբբին է, որը շատ ուժեղ է Գերմանիայում և որոշակի խոչընդոտներ է հարուցում։ Գերմանիայի հայ համայնքում, սակայն, կարծում են, որ դա ավելի շատ կապված է թերևս Հայաստանի իշխանությունների և նրանց վարած քաղաքականության հետ։ Երեկ, երբ թերթը Վահան Հովհաննիսյանին հարցրել է ագրեմանի ձգձգման պատճառների մասին, նա ասել է,թե նման տեղեկություններ ինքը չունի, բայց նաև չի բացառել, որ թուրքական լոբբին որոշակի աշխատանքներ տանում է այդ ուղղությամբ»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: 

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Յուրիկ Վարդանյանի որդու ձերբակալությունից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Նախկին դատավորը ԱՄՆ-ում իր ծառայություններն է առաջարկել. Մամուլ’