‘Բա ուր մնաց 150 հազա՞րը. Մամուլ’

1312

ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կքննար­կի մի որոշման նախագիծ, որով հարկային արտոնություն է տրվելու մի ընկերության: Արտոնության տալու հիմնավորումներից մեկն այն է, որ այդ ընկերությունը 60 աշխատատեղ է ստեղծելու:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում.

 «Ամենաուշագրավն այն է, թե ինչ միջին աշխատավարձ է նախատեսել այդ ընկերությունը իր աշխատակիցների համար: 2014 թվականի համար 80 հազար, 2015 թվականի համար 90 հազար, 2016-ի համար՝ 95 հազար: Բոլորովին վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանում ոչ ոք այլևս չի ուզում աշխատել 150 հազար դրամից պակաս աշխատավարձով: Բայց ստացվում է, որ կառավարության տեսակետից 80-90 հազար դրամ աշխատավարձով 60 աշխատատեղ բացելը այնքան հզոր առաջարկ է, որ կարելի է դրա համար հարկային արտոնություն տալ»:

Նախորդ հոդվածը‘Կճոյանը փախել է հանդիպումից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են իշխանությունները ծախսում ՀՀ պետական բյուջեի միջոցները. Մամուլ’