‘ԲԴԽ անդամները հավաքվում են Խորհրդի շենքում’

1672

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամները հիմա հավաքվում են Խորհրդի շենքում։ «Ազատության» փոխանցմամբ, մուտքը բաց է՝ վարչապետի կոչից հետո քաղաքացիները վերացրել են արգելափակումը:

ԲԴԽ անդամներից Անի Մխիթարյանը լրագրողներին ասել է, որ աշխատանքի են եկել, չհստակեցնելով՝ ինչ հարց են քննարկելու։ 

ԲԴԽ խոսնակ Արման Խաչատրյանն էլ հայտնել է, որ Խորհրդի նիստ չի լինի, քանի որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր չէր կարողացել շենքից դուրս գալ և մեկնել Կառավարություն՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը: 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել «գրոհել» իշխանությունների վրա’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այսօր երեկոյան կհանդիպի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ’