‘Բեգլարյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Պլասիղո Դոմինգոյի համերգից հետո. Մամուլ’

1009

ՀՀ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանն անակնկալ կերպով համաձայնեց խոսել Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ է տեղի ունեցել 2010-ի դեկտեմբերի 4-ին` Պլասիղո Դոմինգոյի հայտնի համերգից մեկ օր անց, Բեգլարյանը պատասխանեց.

«Երկու տղամարդկանց մեջ տղամարդկային զրույց, մեկը եղել է Բեգլարյան Գագիկը, մյուսը`Կանդայան Արամը: Զրույցին մասնակից չի եղել ոչ ոք: Մինչև այսօր ոչ Գ. Բեգլարյանը, ոչ Արամը որևէ հայտարարություն չեն արել: Չի եղել ոչ մի ձայնագրություն և վկայություն: Իսկ բոլոր խոսակցությունները հեռուստատեսությամբ և մամուլում նախագահի խոսնակի կողմից հերքվել են մեկ օր անց»:

Բեգլարյանը հավաստիացրեց, որ ծեծ ու առևանգում ևս չի եղել. «Քանի որ ինֆորմացիան սխալ գնաց, մարդիկ մտածում էին, որ Կանդայանը «Մետաքս»-ի նկուղներում է, որ նրան գողացել, տարել են Հայաստանից դուրս կամ որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Բայց այդ ընթացքում մենք նրա հետ նորմալ զրուցում էինք… Թեյ էլ ենք խմել նույնիսկ: Իմիջիայլոց ասեմ հաճելի, նորմալ զրուցակից է»:

Նախորդ հոդվածը‘Նախագահի ևս 6 պոտենցիալ թեկնածու. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Եվրոպական կովերը չեն կարողանում դիմանալ Ադրբեջանի վատ կենսապայմաններին’