‘Բելառուսական ջոկա՞տ՝ Ուկրաինայի արևելքում’

1614

Բելառուսի ՊԱԿ-ը քրեական պատասխանատվության մասին նախազգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, ովքեր մասնակցում են կամ մտադիր են մասնակցել Ուկրաինայի արևելքի ռազմական գործողություններին:

Պաշտոնապես՝ այս նախազգուշացումը հնչել է մի քանի օր առաջ, թեպետ վարձկաններ հավաքագրելու, նախապատրաստելու և ֆինանսավորելու, օտար պետության տարածքում ռազմական գործողությունների մասնակցելու համար քրեական պատասխանատվությունը վաղուց է նախատեսված բելառուսական օրենքներով: Բելառուսակն ՊԱԿ-ի ղեկավարն օրերս հայտարարել է, որ առայժ քրեական գործեր չկան ուկրաինական ստորաբաժանումներում գտնվող բելառուսների նկատմամբ:

Բելառուս Նատալյա Կրասովսկայան, որին մամուլը կնքել է «բորիսովյան դիպուկահար» անունով, թերևս միակ մարդն է, ով տեսախցիկի առջև ցույց է տվել իր բելառուսական անձնագիրը ու չի թաքցրել ոչ իր անունը, ոչ հասցեն: Կամուֆլյաժով երիտասարդ կինը հայտարարել է, որ մայիսի սկզբին իր կամքով է եկել Դոնբաս և անջատականների շարքերում «սպանում է թշնամիներին»: «Բատկա, քո քաղաքացիներն այս կողմում են,- դիմել է նա նախագահ Լուկաշենկոյին:- Համենայն դեպս՝ որ իմացած լինես, Գրիգորևիչ: Մեզ ոչ ոք չի ուղարկել, ինքներս ենք եկել: Բելոռուսիայից ես այստեղ մենակ չեմ, պարզապես ուզում եմ, որ դու իմանաս, Գրիգորևիչ»:

Այս հանդուգն ուղերձին ոչ նախագահ Լուկաշենկոն, ոչ էլ իրավապահները, հրապարակային արձագանք չտվեցին:

Սեպտեմբերի 28-ին «Комсомольская правда»-ի լրագրողը YouTube-ում տեղեկացրեց, որ սեպտեմբերի կեսերին Նատալյա Կրասովսկայան զոհվել է:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետ. Անկարային երաշխիքներ են պետք, որ պայքարն Ասադի դեմ շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Կոլոմոյսկու տեղակալը սպառնում է կախել սյուներից’