‘Բելառուսը կարող է դուրս գալ ՄՄ-ից, եթե Ռուսաստանը չփոխի նավթամթերքների մաքսատուրքը’

873

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի, որ 2014 թ. հունվարի 1-ից կփոխվեն ռուսաստանյան նավթից ստացվող նավթամթերքների արտահանման մաքսատուրքերը, և հայտարարել է, որ հակառակ դեպքում Բելառուսը «չի ձգի» իր հետագա անդամակցությունը Մաքսային միությանը: «Պուտինը խոստացել է՝ 2014 թ. հունվարի 1-ից վերացնում ենք առևտրի բոլոր սահմանափակումները»,- այսօր Մինսկում ռուսաստանյան ԶԼՄ-ների համար մամլո ասուլիսում հայտարարել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ ամեն տարի Բելառուսը ՌԴ բյուջե է մուծում մոտավորապես 4 մլրդ դոլարի նավթային մաքսատուրք: «Հակառակ դեպքում՝ մենք չենք ձգի Մաքսային միությունում, եթե նրա մեջ տնտեսական արդյունք չտեսնենք», Interfax-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտորդները քննադատել են Ալիևի վերընտրությունը’
Հաջորդ հոդվածը‘Պատահար Շիրակում. Կա զոհ ‘