Բելառուսի ԱԳՆ․ «Բելառուսը ոչ մի հիբրիդային պատերազմ էլ չի վարում»

435

Բելառուսը ոչ մի «հիբրիդային պատերազմ» չի վարում ԵՄ-ի հետ բելառուսա-լեհական սահմանին, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը։

Ըստ նախարարի՝ այն ամենը, ինչ հիմա կատարվում է սահմանին, Բելառուսի մեղքը չէ, դա «Եվրամիության անմիտ քաղաքականության արդյունքն է՝ կապված մի շարք երկրներում պետականության քանդման հետ, կապված նրա հետ, որ նրանք հրավիրել են փախստականներին և հայտարարել, որ իրենք պատրաստ են ապաստանել նրանց»։

«Այսօր նրանք արմատապես փոխել են այդ քաղաքականությունը՝ այդպիսով փորձելով պատժել Բելառուսին՝ նրան մեղադրելով Եվրամիության դեմ ինչ-որ հիբրիդային պատերազմ մղելու մեջ։ Ի սեր Աստծո, ի՜նչ հիբրիդային պատերազմ։ Բելառուսն ընդդեմ մեկուկես միլիարդանոց բնակչություն ունեցող Եվրամիությա՞ն։ Մեր կողմից ոչ մի պատերազմի մասին խոսք չկա և չի կարող լինել»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն իսպանացիները
Հաջորդ հոդվածըԱԳՆ․«Аэрофлот»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում Ռուսաստանը կպատասխանի Եվրոպային