Բելառուսի ԱԳ նախարար․ Մինսկը չի փոխի քաղաքական առաջնահերթությունները

346

Բելառուսի արտաքին քաղաքականության գերակայություններն անփոփոխ են մնում, դրանցից գլխավորն են՝ ինքնիշխանության ամրապնդումը և տնտեսական կարողության զարգացումը, հայտարարել է Սերգեյ Ալեյնիկը հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում  ներկայացվելիս իր ելույթում։

«Բելառուսի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն անփոփոխ են մնում։ Գլխավոր կողմնորոշիչն են՝ մեր ինքնիշխանության, անկախության պահպանումն ու ամրապնդումը, տնտեսական կարողությունների զարգացումը, մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը։ Դրանց են ուղղվելու մեր բոլոր ջանքերը, դրանից պետք է ելնենք՝ ապահովելով արտաքին քաղաքական ջանքերի շտկումները»,-  Մինսկում հայտարարել է Ալեյնիկը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Լրագրողներ առանց սահմանների»-ն նշել է լրագրողների համար ամենավտանգավոր երկրները
Հաջորդ հոդվածըԱշխատանքային խորհրդակցություն՝ ճանապարհի փակման եւ գազամատակարարումն արգելափակվելու հարցերով