Բելառուսի դատարանը հրապարակել է Սերգեյ Տիխանովսկու դատավճիռը

401

Բելառուսի դատարանը բլոգեր և ընդդիմադիր գործիչ Սերգեյ Տիխանովսկուն դատապարտել է 18 տարվա կալանքի խիստ ռեժիմի գաղութում։

Դատարանը նաև վճիռներ է կայացրել, այսպես կոչված՝ «Տիխանովսկու գործով» անցնող մյուս ամբաստանյալների նկատմամբ՝ 2010 թ․ նախագահի պաշտոնում առաջադրված քաղաքական գործիչ Նիկոլայ Ստատկևիչն ստացել է 14 տարվա կալանք, բլոգեր Իգոր Լոսիկը՝ 15 տարի, Սվետլանա Տիխանովսկայայի առաջադրման նախաձեռնող խմբի անդամ Արտյոմ Սակովը՝ 16 տարի և այլն։ Դատական նիստը տեղի է ունեցել փակ ռեժիմով Գոմելի քննչական մեկուսարանի տարածքում։

«Մեկնաբանելով այս, այսպես կոչված՝ դատավճիռը՝ ես ինքս ինձ ընդամենը մեկ հարց կտամ․ի՞նչ եմ անելու այս լուրից հետո։ Ես շարունակելու եմ պաշտպանել այն մարդուն, ում սիրում եմ, ով առաջնորդ է դարձել միլիոնավոր բելառուսցիների համար»,- հայտարարել է Սվետլանա Տիխանովսկայան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼա լիգան հանդիպումների հեռարձակման իրավունքը վաճառել է շուրջ 5 միլիարդ եվրոյով
Հաջորդ հոդվածըՆժդեհ Հովսեփյան․ Ժիրայր Լիպարիտյանն իմ ճանաչած ամենապարկեշտ ու քաղաքավարի մարդկանցից մեկն է