Բելառուսի Մ-21 հավաքականը տնային հանդիպումները կանցկացնի Երևանում

466

ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ ֆուտբոլի Բելառուսի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ԵՎՐՈ-2023-ի որակավորման փուլի տնային հանդիպումները կանցկացնի չեզոք դաշտում: Բելառուսի Մ-21 հավաքականի հանդիպումները տեղի կունենան Երևանում, հաղորդում  ՀՖՖ-ի կայքը։

Այսպիսով, D խմբի Բելառուս Մ-21 — Կիպրոս Մ-21 և Բելառուս Մ-21 — Պորտուգալիա Մ-21 հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 1-ին և 4-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկեն 17։00-ին։

Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: 

Բելառուսն ու Ռուսաստանը զրկվել են միջազգային հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից Ուկրաինայում պատերազմ սկսելու հետեւանքով։

Նախորդ հոդվածը«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպանին
Հաջորդ հոդվածըSuperbet Chess Classic․ Լեւոն Արոնյանն ու Յան Նեպոմնյաշչին խաղացին ոչ ոքի