Բելառուսի ուժային կառույցները խուզարկում են ՀԿ-ների գրասենյակները

474

Ուժային կառույցները խուզարկություններ են անցկացնում  Մինսկում գտնվող Լրագրողների բելառուսական ասոցիացիայի  գրասենյակում, տեղեկացրել է Telegram-ալիքը։

«Գրասենյակի դռները կոտրվել են, այնտեղ ուժայիններն են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Չգրանցված «Վեսնա»  իրավապաշտպան կենտրոնն իր կայքում հայտնում է նաև «Անուններ» (Имена) պարբերականի, «Հանուն ազատության» (За Свободу) շարժման, ինչպես նաև «Աշխարհի բելառուսցիների «Բատկովշչինա» միավորում» կազմակերպության գրասենյակներում խուզարկությունների մասին։

Ուժային աշխատակիցները փորձում են մտնել նաև «Բելառուսի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակ, իր facebook-յան էջում գրել է այդ կազմակերպության ներկայացուցիչ Օլեգ Գուլակը։

Իրավապահ մարմիններն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանել այս գործողությունները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱյսօր Բաստիլի գրավման օրն է
Հաջորդ հոդվածըՍահմանադրական դատարանը հեռացավ որոշում կայացնելու