Բելառուսն Արևմուտքից համագործակցության ազդանշաններ է ստանում

249

Բելառուսն արևմտյան երկրներից համագործակցության պատրաստակամության վերաբերյալ շատ ազդանշաններ է ստանում, կիրակի օրը հայտարարել է հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

«Մեզ հետ աշխատելու պատրաստակամության ազդանշանները շատ–շատ են։ Տեսնում եք, որ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հետհարված են հասցնում նրանց, ովքեր դա արել են»,- վարչապետի խոսքը մեջբերել է БелТА գործակալությունը։

Գոլովչենկոն նշել է, որ «Եվրոպան ծանրագույն ձմռան է նախապատրաստվում»․ ուստի մոտ ժամանակներս, հնարավոր է՝ որոշակի փոփոխություններ տեղի ունենան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը6 զոհ, 16 անհետ կորած
Հաջորդ հոդվածըԱֆղանստանի նախկին նախագահը պարզաբանել է՝ ինչու է փախել