Բելառուսում կարող ես բանտում հայտնվել Telegram-ալիքներին բաժանորդագրվելու համար

511

Բելառուսում «ծայրահեղական» ճանաչված Telegram-ալիքների բաժանորդներին կենթարկեն քրեական պատասխանատվության։

Բելառուսական իշխանությունները «ծայրահեղական» ճանաչված ալիքների շարքն են դասում շատ ընդդիմադիր ալիքներ, որոնք ակտիվորեն լուսաբանել են մեկ տարի առաջ նախագահական ընտրոթյուններից հետո երկրում ծավալված դեպքերը։

«Ծայրահեղական նյութերի տարածումը (հղումներ, հասցեագրումներ) և ծայրահեղական լրատվամիջոցներին բաժանորդագրվելը հետապնդվում են օրենքով»,- ասվում է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունն ուղեկցվում է Telegram-ալիքների երկար ցուցակով, որոնք Բելառուսում ծայրահեղական են ճանաչվել։ Ցուցակում տասնյակ անուններ կան, այդ թվում՝ Nexta-ն, «Беларусь головного мозга», TUT.by և այլն։

Հայտարարությունից մի քանի ժամ անց այդ ալիքների բաժանորդների թիվն սկսել է կտրուկ նվազել և շարունակում է պակասել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻսպանիայում սկսվել է ոստիկանության նախկին կոմիսարի դատավարությունը
Հաջորդ հոդվածըԱլ Կապոնեի զենքերը և ադամանդները աճուրդում վաճառվել են 3 մլն դոլարով