Մահապատիժ ահաբեկչական գործողության փորձի համար

387

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու օրենքը, որը մահապատիժ է նախատեսում տեռորիզմի ակտեր կատարելու փորձի համար։

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի։

Ավելի վաղ օրինագիծն ընդունվել է Բելառուսի խորհրդարանի ստորին (Ներկայացուցիչների) և վերին (Հանրապետության խորհրդի) պալատներում։

ՔՕ-ում կատարված փոփոխությամբ նախատեսվում է մահապատիժ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի սպանության նախապատրաստման  համար՝ միջազգային խնդիրներ սադրելու կամ պատերազմ հրահրելու նպատակով, ինչպես նաև միջազգային ահաբեկչական գործողության փորձի կամ ատոմային էներգիայի օբյեկտների, ռադիոակտիվ նյութերի, միջուկային նյութերի օգտագործմամբ ահաբեկչության նախապատրաստման համար։ Մահապատիժ կարող է սահմանվել նաև պետական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստության համար՝ կապված նրա գործունեության հետ՝ իշխանության մարմինների որոշումների վրա ազդելու, բնակչությանն ահաբեկելու նպատակով։

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից տասն օր անց։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան F-35 կործանիչներ է ուզում հայտերը հաստատելու դիմաց
Հաջորդ հոդվածըՊենտագոնը երբեք չի փորձել զենք կիրառել ՉԹՕ-ների դեմ