‘Բելառուսում ոստիկանությունը բացահայտել է 20 ծայրահեղական մուսուլմանների’

961

Բելառուսի պետանվտանգության կոմիտեն կանխել է սալաֆիտ-մուսուլմանների ապօրինի հավաքները, հայտարարել է այդ գերատեսչության մամլո ծառայության ղեկավարը: «Պետանվտանգության կոմիտեն, ՆԳՆ-ի հետ միասին, կրոնական արարողությունների ժամանակ ձերբակալել է 20 սալաֆիտ-մուսուլմանների, որոնց կրոնը հիմնված է ջիհադի և բացի իսլամից՝ մյուս բոլոր դավանանքերը մերժելու սկզբունքի վրա»,- հայտարարել է նա «Բելառուս-1» հեռուստատեսության եթերից:

Ձերբակալությունը կատարվել է դեռևս անցյալ տարեվերջին Բելառուսի մայրաքաղաքի արվարձանում գտնվող մասնավոր մի տանը: Սալաֆիզմի ութ հետևորդներ, որոնք, պարզվել է՝ արտասահմանյան քաղաքացիներ են, արտաքսվել են երկրից:

Հաղորդվում է, որ խումբը ձևավորվել է արաբական ծայրահեղական խմբավորումներից մեկի ուղարկած արտասահմանյան քարոզիչների ազդեցության տակ:

Կովկասցիներից և արևելյան երկրներից ժամանած ուսանողներից բաղկացած փոքրաթիվ մուսուլմանական համայնքները, բելառուս իրավապահների պնդմամբ, մեծ մասամբ ֆինանսավորվում են սաուդյան և թուրքական հիմնադրամների կողմից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Goal.com. ֆուտբոլասերները մրցանակը Ռոնալդուին կտային’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականի 11 ամիսներին կոնյակի արտադրությունը նվազել է 6.6%’