‘Բելառուսում պատրաստվում են պորտաբուծության հարկ մտցնել’

871

Բելառուսում մտադիր են հարկ սահմանել պորտաբուծության համար, հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Միցկևիչը:

Նման պատժամիջոց է նախատեսված զբաղվածությունը խրախուսելու մասին նախագահի հրամանագրի նախագծում: Հարկը նախատեսվում է գանձել աշխատունակ քաղաքացիներից, ովքեր պաշտոնապես ոչ մի տեղ չեն աշխատում, հարկերը չեն վճարում և, հետևաբար՝ չեն մասնակցում պետական ծախսերի ֆինասավորմանը:

Հարկի չափը կկազմի 20 բազային մեծություն (1 բազային մեծությունը կազմում է բելառուսական 180 հազար ռուբլի կամ մոտավորապես 12 դոլար): Եթե հրամանագիրն ընդունվի, ապա գործազուրկներն այն պետք է վճարեն տարեկան մեկ անգամ: Վճարումից խուսափելու համար կնախատեսվի  վարչական պատասխանատվություն: Փաստաթղթում նաև նշվում են քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք անաշխատունակության կամ այլ պատճառներով կազատվեն հարկից:

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ հրամանագիրն ուղղված է նրանց դեմ, ովքեր հարկեր չեն վճարում բյուջե: «Նրանք գուցե և ինչ-որ տեղ աշխատում են, սակայն՝ ոչ պետության համար… Պետք չէ վախենալ. պոտաբույծները, ձրիակերները պետք է աշխատեն, ով հարկ չի վճարում՝ պետք է վճարի: Դա նորմալ, քաղաքակիրթ կարգ է»,- ասել է Լուկաշենկոն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գյումրիի ռուսական ռազմակայանը կարող է հրաժարվել ժամկետային զինծառայողներից’
Հաջորդ հոդվածը‘Երևանում կկայանա «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» փառատոնը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ’