‘Բելառուսում ցուցարարները Լուկաշենկոյից պահանջում են «կիսվել Մայբախով» ‘

838

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում չորեքշաբթի տեղի է ունեցել հակակառավարական բողոքի ակցիա՝ նվիրված դեկտեմբերի 19-ի դեպքերին, որոնց ժամանակ դաժանաբար ճնշվեցին բելառուսական ընդդիմության հանրահավաքները, հայտնում է Lemnta.ru-ն:

Ակցիայի մասնակիցները հանդես են եկել պաստառներով, որոնց վրա գրված է եղել՝ «Ես էլ եմ ուզում խախտել մարդու իրավունքները», «Ես էլ եմ ուզում վետո դնել տաբուների վրա», «Ես էլ եմ ուզում երթեւեկել Մայբախով»: Խոսքը գնում է «Մայբախ»-ի մասին, որը նախագահ Լուկաշենկոյին է նվիրել մի ռուսաստանցի, եւ որով, սեփական խոստովանության համաձայն, Լուկաշենկոն հրաժարվում է երթեւեկել «համեստությունից ելնելով»: Չնայած՝ հայտնի «Մայբախը» մի քանի անգամ այս ամսվա ընթացքում նկատել են Մինսկի կենտրոնում՝ մի քանի ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Արթուր Աբրահամն իր երախտագիտությունն է հայտնում երկրպագուներին’
Հաջորդ հոդվածը‘Թոխմախներն ու բուռնաշները մեղավոր չեն՝ մեղավորը նրանց պառլամենտ բերողներն են. Մամուլ’