‘Բելառուսում 21 խանութ է փակվել՝ տեղական արտադրության կոշկեղեն չլինելու պատճառով’

970

Բելառուսի առևտրի նախարարությունը կասեցրել է հանրապետությունում կոշիկի խոշոր մանրածախ առևտրի 43 խանութներից 21-ի աշխատանքը՝ տեսականու մեջ բելառուսական ապրանքների բացակայության պատճառով: Այդ մասին շաբաթ օրը տեղեկացրել է ТАСС-ը:

Խանութների ղեկավարներին 10 օր ժամանակ է տրվել՝ իրավիճակը շտկելու համար:

Դրանից առաջ էլ առևտրի նախարարությունը կասեցրել էր կենցաղային տեխնիկայի մի քանի խանութների աշխատանքը՝ վաճառքում եղած բելառուսական սառնարարնների, հեռուստացույցների, լվացքի մեքենաների  անբավարար քանակության պատճառով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Չեխիայի հրեաները դեմ են Պուտինի այցելությանը Օսվենցիմ’
Հաջորդ հոդվածը‘Կաստրոյի զարմուհին բացառում է Կուբայի վերադարձը կապիտալիզմին’