Բելառուսցի մարզուհին ապաստան է խնդրում Եվրոպայում

3841

Բելառուսցի 24-ամյա թեթևատլետ Քրիստինա Տիմանովսկայային փորձել են բռնի ուժով տանել Տոկիոյից, որտեղ նա ժամանել էր Օլիմպիադային մասնակցելու համար, հաղորդել է Մարզական համերաշխության բելառուսական հիմնադրամը։

Սակայն ինքնաթիռը ճապոնիայից թռել է առանց նրա։

«Ես հիմա ոստիկանության բաժանմունքում եմ, ես ոստիկանության սպային ներկայացրի իրավիճակը, թե ինչպես են ինձ դուրս հանել օլիմպիական ավանից։ Հիմա ես անվտանգության մեջ եմ, և լուծվում է այն հարցը, թե որտեղ եմ այսօր գիշերելու»,- Հիմնադրամի մամուլի ծառայությունը մեջբերել է մարզոհու խոսքը։

Reuters գործակալության տվյալներով՝ երկուշաբթի ատլետուհին ապաստան կխնդրի Ավստրիայում կամ Գերմանիայում։

Բացի դրանից՝ Տիմանովսկայային վիզա է առաջարկել Չեխիան։ Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը Twitter-ում գրել է, որ վարչապետ Անդրեյ Բաբիշը և ՆԳՆ ղեկավար Յան Գամաչեկը մարզուհուն վիզա են առաջարկում, որպեսզի նա կարողանա ժամանել իրենց երկիր և այնտեղից կարողանա քաղաքական ապաստան խնդրել, և Տոկիոյում Չեխիայի դեսպանատունն արդեն պատրաստ է օգնելու նրան։

Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ Տիմանովսկայան դադարեցնում է իր մասնակցությունն Օլիմպիադայում՝ «զգացմունքային-հոգեբանական վիճակի կապակցությամբ»։

Դատելով Տիմանովսկայայի և բելառուսական թիմի պաշտոնական ներկայացուցիչների պատմածից՝ նախապես մարզուհու և ղեկավարության միջև տարաձայունթյունները զուտ մարզական են եղել՝ վազորդ Տիմանովսկայային, առանց իր գիտության, նրա համար անսովոր մրցատարածության մեջ են ընդգրկել, ինչի համար աղջիկը քննադատել է ղեկավարությանը։

Reuters-ի հետ զրույցում Տիմանովսկայան ասել է, որ մտադիր չէ վերադառնալ Մինսկ։ «Ես Բելառուս չեմ վերադառնա։ Ես Միջազգային օլիմպիական կոմիտեից օգնություն եմ խնդրում։ Ինձ վրա ճնշում են գործադրել; Ինձ փորձում են երկրից դուրս բերել առանց իմ համաձանության»,- հայտարարել է Տիմանովսկայան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍեւակ Արամազդ. ԱՐՄԷՆԸ
Հաջորդ հոդվածըՏոկիո-2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս Չեխիրկինին և կիսաեզրափակիչում է