Բելառուս․ Համաներում, բայց ո՛չ քաղբանտարկյալների համար

561

Բելառուսի ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորները նոյեմբերի 10-ին համաներման մասին օրենք են ընդունել, հաղորդել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Օրինագծի համաձայն՝ ենթադրվում է ազատ արձակել մոտավորապես չորսուկես հազար դատապարտյալների, ևս չորս հազարի պատժաժամկետը պակասեցնել մեկ տարով։

Օրինագծի մշակմանը մասնակցած պատգամավոր Մարիա Լենչևսկայան նշել է, որ առաջին հերթին՝ այդ համաներումը վերաբերում է թմրանյութերի շրջանառության հետ կապված հոդվածներով դատապարտված անչափահասներին։

Համաներման ենթակա չեն Բելառուսի այն քաղաքացիները, որոնք մասնակցել են 2020 թ․ բողոքի ցույցերին, ինչպես նաև նրանք, ովքեր մեղավոր են ճանաչվել «էքստրեմիզմի և ահաբեկչության» հոդվածներով։

Քաղբանտարկյալներին պատգամավորուհին ավելի վաղ խորհուրդ է տվել ներման խնդրագիր ներկայացնել։

«Весна» իրավապաշտպանական կենտրոնի տվյալներով՝ այժմ Բելառուսում քաղբանտարկյալ է ճանաչվել առնվազն 1400 մարդ։ 2021 թ․ Ալեքսանդր Լուկաշենկոն BBC-ին տված հարցազրույցում պնդել էր, որ երկրում քաղբանտարկյալներ չկան, քանի որ բելառուսական օրենսդրության մեջ նման հոդված չկա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Գերմանիայի հավաքականի հայտացուցակը
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Մարոկկոյի հավաքականի վերջնական կազմը