Բելգիայի թիմը 6։1 հաշվով հաղթեց լեհերին, հոլանդացիներն ուժեղ էին Ուելսից՝ 2։1 (տեսանյութ)

313

Ազգերի լիգայի A լիգայի չորրորդ խմբի երկրորդ տուրում Բելգիայի հավաքականն ընդունեց լեհերին եւ առավելության հասավ 6։1 հաշվով։

Լեհերի միակ գոլը խփեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ բացելով խաղի հաշիվը 28-րդ րոպեին։ Սակայն Բելգիան կարողացավ մինչեւ ընդմիջում վերականգնել հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում 5 գոլ խփել։

Նիդեռլանդների հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Ուելսին եւ 6 միավորով խմբի առաջատարն է։ Բելգիան ու Լեհաստանն ունեն 3-ական միավոր։ Ուելսը երկու պարտություն է կրել։

Ազգերի լիգա․ A լիգա, չորրորդ խումբ, երկրորդ տուր

Բելգիա — Լեհաստան՝ 6։1 (տեսանյութ)

Ակսել Վիտսել, 42, Կեւին Դե Բրույնե, 59, Լեանդրո Տրոսարդ, 73, 80, Լեանդեր Դենդոնքեր, 83, Լուա Օպենդա, 90+3 — Ռոբերտ Լեւանդովսկի, 28

Ուելս — Նիդեռլանդներ՝ 1։2 (տեսանյութ)

Ռիս Նորինգտոն Դեւիս, 90+2 — Տյոն Կոպմեյներս, 50, Վաուտ Վեգորստ 90+4

Նախորդ հոդվածըԿապառոս․ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից
Հաջորդ հոդվածըԱլեքսանդր Լյակազետը կվերադառնա «Լիոն»