‘Բելգիայի սուպերմարկետներում չվաճառված սննդամթերքը կտրվի կարիքավորներին ‘

823

Բելգիական Ֆլանդրիայի տարածքային խորհրդարանի մի խումբ պատգամավորներ  օրենքի նախագիծ են ներկայացրել, որը ցանցային խոշոր խանութներին կպարտավորեցնի  չվաճառված մթերքները տրամադրել բարեգործական կազմակերպություններին՝ կարիքավորների շրջանում դրանք բաշխելու  նպատակով, տեղեկացնում է ria.ru-ն: Ինչպես  հաղորդում են տեղական լրատվամիջոցները, օրենքի նախագծի համաձայն՝ չվաճառված սննդամթերքը հանձնելու պահանջը չկատարելու դեպքում սուպերմարկետները կզրկվեն  սննդամթերքի մնացորդները տեղափոխելու և ոչնչացնելու արտոնագրերից: Բելգիայում խոշոր խանութները աղբամանն են նետում չիրացված սննդամթերքը, եթե անգամ դրանց օգտագործման ժամկետները սպառված չեն լինում: Ամեն տարի բելգիական խանութները թափում են մինչև 660 հազար տոննա չիրացված մթերք, այն դեպքում, երբ երկրում 200 հազար մարդ կանոնավոր սնվելու հնարավորություն չունի, նշում են ԶԼՄ-ները:

Նախորդ հոդվածը‘Բոտուլիզմի ևս մեկ դեպք’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի նախարարը փարատել է իրեն վերաբերող «անազնիվ գործարքի» կասկածները ‘