‘Բելգիայում նոր հակաիսլամական ֆիլմի պատճառով բարձրացվել է ահաբեկչական սպառնալիքի աստիճանը’

830

Բելգիայի ներքին գործերի նախարարությունը չորսբալանոց սանդղակով երրորդ աստիճանի է բարձրացրել ահաբեկչության սպառնալիքի աստիճանը՝ կապված հակաիսլամական նոր ֆիլմի  ի հայտ գալու հետ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

«Անմեղ մարգարե» (The innocent Prophet) կինոժապավենը Իսպանիայում նկարահանել է պակիստանցի Իմրատ Ֆիրասաթը: ԶԼՄ-ների տեղեկություններով՝  իսլամի Մարգարեն ֆիլմում ներկայացվել է հավատացյալների համար վիրավորական կերպարով:

Ֆիրասաթի խոսքերով՝ կինոժապավենը նկարահանելիս իրեն ոգեշնչել է ԱՄՆ-ում ստեղծված և մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը»  ֆիլմը, որտեղ Մուհամեդ մարգարեն չափազանց վատ էր ներկայացվել, և կինոժապավենը կոշտ արձագանքի էր արժանացել մահմեդական աշխարհում: Մի շարք երկրներում բողոքի ցույցեր  տեղի ունեցան ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների առջև, իսկ Լիբիայում սպանվեց ԱՄՆ դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Ֆլեմինգ Սերիցլեվ. «ՊՐՈ արտոնագրով հայ մարզիչները կարող են աշխատել եվրոպական ցանկացած ակումբում»’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ր չինովնիկի համար է քաղաքապետարանը ծածուկ պահել աճուրդի ենթակա հողերի ցանկը ‘