‘Բելգիան լրացուցիչ ժամանակում հաղթեց ԱՄՆ-ին (տեսանյութ)’

1061

 Բելգիացիները հնարավորություն ստացան բացելու խաղի հաշիվн արդեն հանդիպման առաջին րոպեին, երբ Оրիգին ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն չկարողացավ հաղթել Տիմ Հորվարդին: Բելգիան առաջին խաղակեսում նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց, սակայն ԱՄՆ-ի  ֆուտբոլիստներին ժամանակ առ ժամանակ հաջողվում էր կազմակերպել սուր հակագրոհներ: Դրանցից մեկում Դեմպսին փոխանցում ստացավ Բրեդլիից, բայց հարվածեց ուղիղ  Տիբո Կուրտուայի ձեռքերի մեջ: 

Երկրորդ խաղակեսում Բելգիայի առավելությունն ավելի ակնհայտ դարձավ:  Միայն Տիմ Հորվարդի գերազանց խաղը փրկեց ամերիկացիներին գոլից:  Աչքի ընկնելու հնարավորություն  ստացան Ազարը, Оրիգին, դը Բրեյնեն, Միրալյանսը,Մարտինեսը: Հիմնական ժամանակի վերջում փոխարինման դուրս եկած Կրիս Վոնդոլվսկին կարող էր հաղթանակ բերել ամերիկացիներին, սակայն չհաջողվեց Կուրտուային հաղթել:  

Լրացուցիչ ժամանակում բելգիացիներին ամեն դեպքում հաջողվեց գոլ խփեց: Սկզբում Կևին դը  Բրյոնեն   գրավեց Տիմ Հորվարդի դարպասը, իսկ 105-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն  խփեց երկրորդ գոլը:

Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի սկզբում ամերիկացիներին հաջողվեց մեկ գնդակ ուղարկել  Բելգիայի հավաքականի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Ջուլիան Գրինը: Ամերիկացիները դրանից հետո ունեցան ևս մի քանի հնարավորություն, սակայն չկարողացան оգտագործել դրանք: Այսպիսով, այս խաղում հաղթեց Բելգիայի հավաքականը, որը քառորդ եզրափակչում կխաղա Արգենտինայի հետ:

 

 
ԲԵԼԳԻԱ-ԱՄՆ 2-1 (0-0) MC
1-0՝ Կեւին դե Բրյուին 93՛, 2-0՝ Ռոմելու Լուկակու 105՛, 2-1՝ Յուլիան Գրին 107՛
ԲԵԼԳԻԱ. 1.Տիբո Կուրտուա, 2.Տոբի Ալդերվեյրելդ, 4.Վենսան Կոմպանի, 5.Յան Ֆերտոնգեն, 15.Դանիել Վան Բույտեն, 6.Աքսել Վիտսել, 7.Կեւին դե Բրյուին, 8.Մարուան Ֆելայնի, 10.Էդեն Ազար (22.Նասեր Շադլի, 111), 14.Դրիս Մերտենս (11.Կեվին Միրալաս, 60), 17.Դիվոկ Օրիգի (9.Ռոմելու Լուկակու, 90)
ԱՄՆ. 1.Տիմ Հովարդ, 3.Օմար Գոնսալես, 5.Մեթ Բեսլեր, 20.Ջեֆ Քեմերոն, 23.Ֆաբիան Ջոնսոն (2.Դեանդրե Յեդլին, 32), 4.Մայքլ Բրեդլի, 7.ԴաՄարկուս Բիզլի, 11.Ալեխանդրո Բեդոյա (16.Յուլիան Գրին, 105), 13.Ջերմեյն Ջոնս, 19.Գրեմ Զուսի (18.Քրիս Վոնդոլովսկի, 72), 8.Քլինտ Դեմպսի
Զգուշացում՝ Վենսան Կոմպանի 42՛ (Բ), Ջեֆ Քեմերոն 18՛ (Ա) ;Մրցավար՝ Ջամել Այմուդի (Ալժիր)
47 ԳՆԴԱԿԻ % 53
38 (27) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 15 (9)
27 ՏՈՒԳԱՆՔ 11
19 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
2 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 0

Նախորդ հոդվածը‘Մարադոնա. Այն ինչ արեց Մատյուդին, Սուարեսի արարքից շատ ավելի վատն է ‘
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն լուրջ անհանգստացած է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումներով. «Ժողովուրդ»’