‘Բելգիան համաձայնել է Սալահ Աբդեսլամին հանձնել Ֆրանսիային’

1606

Բրյուսելի դատարանը հինգշաբթի համաձայնություն է տվել Ֆրանսիային հանձնելու Փարիզում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալին:

Ֆրանսիայի քաղաքացի, 26-ամյա Սալահ Աբդեսլամը ձերբակալվել է մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկ թաղամասում: Փոխհրաձգության ժամանակ նա վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց:

«Նա պատրաստ է համագործակցելու ֆրանսիական արդարադատության հետ և ուզում է, որ իրեն հանձնեն ֆրանսիական իշխանություններին»,- հայտարարել է Աբդեսլամի փաստաբանը Բրյուգգեի խիստ ռեժիմի բանտում նրան այցելելուց հետո:

Համարվում է, որ Սալահ Աբդեսլամը Փարիզում ահաբեկչական հարձակումներ գործած խմբի միակ ողջ մնացած անդամն է: Հիշեցնենք, որ այդ հարձակումների զոհ դարձավ 130 մարդ: Հետաքննության տվյալներով՝ Աբդեսլամը, հնարավոր է՝ կապ ունի նաև Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենում մարտի 22-ին իրականացված ահաբեկչական գործողությունների հետ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ճարպակալման դեմ պայքարն առայժմ անարդյունավետ է’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը Ռուսաստանին համագործակցության կոչ է անում’