‘Բելգիա-Ալժիր. Խաղից առաջ’

821

H խումբ,հունիսի 17, ժամը՝ 20:00

Մրցավար՝ Մարկո Ռոդրիգես

Вместимость

Минейран, Белу-Оризонти

Բելգիայի հավաքականը Աշխարհի առաջնությունը կսկսի Ալժիրի հետ հանդիպումով: Ֆուտբոլասերներն անհամբերությամբ են սպասում Բելգիայի խաղին: Այս ընտրանու  կազմում ընդգրկված երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստները կարող են անակնկալ մատուցել բոլորին: Դրա համար նրանք  ունեն ամեն ինչ: «Կարմիր սատանաները» ունեն հիասքանչ կազմ՝ սկսած դարպասապահից վերջացրած հարձակվողով:  Ընտրանու  դարպասը կպաշտպանի երիտասարդ դարպասապահ Տիբո Կուրտուան: Լոնդոնյան «Չելսիի» խաղացողը, ով վերջին երեք  տարիներին  վարձավճարով աշխատում է  Մադրիդի «Ատլետիկո»-ում, այս պահին համարվում է աշխարհի լավագույն երիտասարդ դարպասապահներից մեկը:  Իսպանական թիմի հետ Կուրտուան փառահեղ խաղաշրջան անցկացրեց  և կարողացավ հասնել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հիմնական պաշտպանները, որոնք կհամակարգեն հավաքականի պաշտպանությունը, Անգլիայի առաջնությունում հանդես եկող  ֆուտբոլիստներ Վենսան Կոմպանին և Թոմաս Վերմալեն են: Դաշտի կենտրոնում  կխաղան Վիտսելը և Մարուան Ֆելայնին: Այս ամենով հանդերձ, Բելգիայի ընտրանու ամենաուժեղ կողմը հաձակման գիծն է:  Գոլային պահեր կստեղծեն Ռոմելու Լուկակուն, Էդեն Ազարը, Կևին դե Բրեյնը և Ադնան Յանուզայը: Որակավորման փուլն այս հավաքականը հաղթահարել է առանց խնդիրների և զբաղեցրել է խմբում առաջին տեղը: Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը Մարկ Վիլմոտսն է:   

Ալժիրի հավաքականը  ևս Բրազիլիա ուղևորվեց առանց խնդիրների: Այս ընտրանու լավագույն խաղացողը Իսլամ Սլիմանն  է, ով որակավորման խաղերում խփել է 6 գոլ: Ալժիրը, մյուս աֆրիկական երկրների հավաքականների համեմատությամբ, բավական հաջող խմբում է հայտնվել:  Տեսականորեն ալժիրցիների հաջողության կերտողները կդառնան Սոֆյան Ֆեգուլը և Սլիմանը: Ֆեգուլը հաջող մրցաշրջան է անցկացրել իսպանական «Վալենսիա»-ի կազմում,  և Ալժիրի հավաքականի հարձակումները, անկասկած, կկառուցվեն նրա միջոցով: Իսկ Սլիմանը հարձակումը կհասցնի հաջող ավարտի:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 410.73 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ծովային հետևակայիններ կուղարկի Իրաք’