‘ Բելգիա- Ալժիր խաղն ավարտվեց բելգիացի ֆուտբոլիստների հաղթանակով (տեսանյութ)’

815

 

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության 6-րդ խաղային օրվա առաջին  խաղում Բելգիայի ընտրանին հանդիպեց  Ալժիրի հավաքականի հետ: Բելգիացիները կարողացան  2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել:

 

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսում բացեց Սոֆյան Ֆեգուլին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, որը հենց ինքն  էր վաստակել: Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Մարուան Ֆելայինին գերազանց օգտագործեց բարձրից կատարված փոխանցումը, իսկ հանդիպման ավարտից 10 րոպե առաջ Էդեն Ազարի փոխանցումից հետո հաղթական գնդակը խփեց Դրիս Մերտենսը:

 

Թիմերի մեկնարկային կազմն այսպիսին էր. 

Բելգիա. Կուրտուա, վան Բույտեն, Կոմպանի, Ալդերվեյրելդե, Վերտոնգեն, Դեմբելե(Ֆելայինի 65), Վիտսել, Շադլի(Մերտենս 46), դե Բրյուե, Ազար, Լուկակու(Օրիգի 58):

 

Ալժիր. Մբոլի, Ալիշ, Գուլյամ, Բուգերա, Մեջանի, Մոստեֆա, Բենտալեբ, Մահրեզ(Լացեն 66), Տաիդեր, Ֆեգուլի, Սուդանի (Սիլմանի 66):

 

Բելգիա – Ալժիր՝ 2:1

 

Գոլերը. Ֆեգուլի՝ 25 (11 մետ.), Ֆելայինի՝ 70, Մերտենս՝  80:


Նախորդ հոդվածը‘Կունգ ամենագնացը իջեցրել է եկեղեցի բարձրացրած եւ այնտեղ մնացած արշավորդներին ‘
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանը Գյուլին համարում է լայնախոհ ու իր երկրի շահը գիտակցող’