‘Բելգիա-ԱՄՆ. Այս շրջափուլի վերջին խաղը’

945

 1/8 եզրափակիչ, հուլիսի  1, ժամը՝ 23.59, Ալավադոր,  «ՖոնտեՆովա» մարզադաշտ 

Գլխավոր մրցավար՝ Ջամել Այմուդի (Ալժիր)

 Վերոնշյալ թիմերի հակամարտությունն ինչ-որ տեղ պատմական է: Հենց բելգիացիներն ու ամերիկացիները (Ֆրանսիայի և Մեքսիկայի հավաքականների հետ միաժամանակ) 1930 թվականին  բացեցին Ուրուգվայի աշխարհի առաջնությունը:  Այդ ժամանակ ամերիկացիները վստահ հաղթանակ տարան՝ 3:0 հաշվով,  որը  оգնեց այս թիմին խմբից դուրս գալու և դառնալու բրոնզե մեդալակիր: Բելգիայի լավագույն արդյունքը 1986 թվականի Աշխարհի առաջնության 4-րդ տեղն է, որը  մինչ оրս չի փոփոխվել:  

1990-թվականների կեսերին «յանկիներն»  ու «կարմիր սատանաները» պարբերաբար ընկերական հանդիպումներ էին ունենում, որոնց ընթացքում բելգիացիները ասես վրեժ  էին լուծում աշխարհի առաջնություններում կրած անհաջողությունների համար: Ընկերական խաղերի ընթացքում Բելգիայի հավաքականը 4 հաղթանակ է տարել, որից վերջինը թվագրվում է 2013 թվականի մայիսին:

Թեև Ամերիկայի հավաքականը խմբային փուլում հավաքել է 4 միավոր, իսկ Բելգիայի ընտրանին՝ 9-ը, Վիլմոթսը հանդիպումից առաջ խոստովանել է, որ իր թիմը լրջորեն է նախապատրաստվել  ԱՄՆ-ի հետ խաղին: 

Յուրգեն Կլիսմանը, ընդհակառակը, փորձում էր խրախուսել իր սաներին և ասում, որ նրանք կարող են դուրս գալ քառորդ եզրափակիչ:

Բելգիայի հավաքականը, իհարկե ունի կադրային խնդիրներ:  Կարմիր քարտ ունի Ստիվեն Դյուֆուան, ում  այսоր լիարժեքորեն կարող են փոխարինել Ակսել Վիտսելը  և Մուսա Դեմբելեն: Բելգիայի հավաքականի համար ավելի լուրջ խնդիր է Թոմաս Վերմալենի բացակայությունը: Հարցականի  տակ է նաև Վենսան Կոմպանիի  մասնակցությունը,  ում մասին մարզիչն ասել է, որ միայն խաղից առաջ կորոշի կարող է նա խաղալ, թե ոչ:

Ամերիկացիների բոլոր ֆուտբոլիստներն առողջ են, նույնիսկ  պաշտպան Ջոզի Ալտիդորը, ով Գանայի հետ խաղի  23-րդ րոպեին շարքի դուրս մնաց,պատրաստ է հանդիպմանը: Այս խաղը խոստանում է դառնալ փլեյ-оֆֆ-ի ամենաարդյունավետ խաղերից մեկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ երկրների դեսպանների խորհուրդը սկսել է բանավեճը Ուկրաինայի իրավիճակի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիական բանկը ԱՄՆ-ին $9 մլրդ տուգանք կվճարի՝ պատժամիջոցները խախտելու համար’