‘Բելգիա. ձերբակալվել են Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալները’

1620

Ուրբաթ օրն անցկացված հակաահաբեկչական ռեյդի ընթացքում Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա Մոհամեդ Աբրինիին, որը, հետաքննության տվյալներով, համարվում է Փարիզում նոյեմբերի 13-ին և Բրյուսելում մարտի 22-ին իրականացված ահաբեկչական գործողությունների առանցքային մասնակիցներից մեկը:

Աբրինիին տեսախցիկները նկարահանել են Փարիզի ահաբեկչությունից երկու օր առաջ՝ բենզալցակայանի մոտ: Նա եղել է սև Renault Clio-ի ղեկին՝ այն մեքենայի, որը հետագայում օգտագործել են ահաբեկիչները: Բացի նրանից՝ ավտոմեքենայում է եղել նաև Սալահ Աբդեսլամը՝ փարիզյան ահաբեկչությունների կատարողը և, ենթադրաբար՝ կազմակերպիչներից մեկը:

Չի բացառվում, որ Աբրինին այն նույն գլխարկով մարդն է, որին տեսախցիկները ֆիքսել են Բրյուսելի օդանավակայանում: Բացի Աբրինիից՝ ոստիկանությունը ձերբակալել է ևս չորս կասկածյալի: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Պլատինի. «Բենզեման համաշխարհային մեծության աստղ չէ»’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդը խախտել է հրադադարը, ՊԲ-ն չի պատասխանել’