‘Բելգիա-Ռուսաստան. Կհաղթի՞ «Ռուսական արջը»’

980

H խումբ, հունիսի 22, ժամը՝ 20.00, Ռիո դե Ժանեյրո, «Մարականա» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)

Բելգիա.  Բելգիայի հավաքականը կարողացավ հաղթել մրցաշարի մեկնարկային խաղում: Մարկ Վիլմոտսի հաղթանակը Ալժիրի դեմ խաղում` այնքան էլ հեշտ չտրվեց:  Դժվարին պայքարում Բելգիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ և իրենց քառյակում զբաղեցրեց առաջին տեղը: Հերթական անգամ բելգիացիներն ապացուցեցին, որ գերազանց թիմ են, որտեղ խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ: Միակ բանը, որն այսоր չի բավարարում այս հավաքականին, խոշոր մրցաշարերի ընթացքում վարպետության պակասն է:  Հաղթանակը և ձեռք բերած երեք միավորը առավելություն են տալիս «Կարմիր սատանաներին» Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք խաղում: Ռուսները, ի տարբերություն հակառակորդի, չկարողացան հաղթել իրենց առաջին խաղում: Ռուսների հետ խաղում բելգիացիները ոչ մի խնդիր չունեն կազմի հետ կապված: Վնասվածք ունի միայն կենտրոնական պաշտպան Վենսան Կոմպանին: Սակայն, նախնական տվյալներով, հնարավոր է, որ նա խաղադաշտ դուրս գա:

 

Ռուսաստան.Եթե անկեղծ լինենք, պետք է ասենք, որ Ռուսատանի հավաքականը մեկնարկային խաղում իրեն այնքան էլ լավ չդրսևորեց: Ֆաբիո Կապելոյի թիմը 1:1 հաշիվը գրանցեց հարավկորեացիների հետ խաղում: Ասիական այս հավաքականի հետ հանդիպումը ծանր էր, և ոչ ոքի հաշիվը, կարելի է ասել, оրինաչափ էր: Հիմա ռուսական թիմին բարդ մենամարտ է սպասվում Բելգիայի հավաքականի հետ, որը խմբում առաջատար է: Ռուսները, ի տարբերություն «կարմիրսատանաների» ավելի թիմային խաղ են ցուցադրոuմ և աչքի են ընկնում լավ պաշտպանությամբ: Իրենց հեթին բելգիացիները ուժեղ են հարձակման գծում և ունեն այս դիրքի ուժեղագույն ֆուտբոլիստներ: Այո, բելգիացիների կազմը համալրված է ավելի անվանի ֆուտբոլիստներով, սակայն Աշխարհի այս առաջնությունը ցույց է տալիս, որ ավելի քիչ փորձ ունեցող ու քիչ հայտնի հավաքականներն էլ կարող են առաջ անցնել:


Կարծիքներ

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտս. «Ռուսասատնի հավաքականը շատ փորձառու է, բայց մենկ անպայման ուզում ենք հաղթել: Մենք երբեք չենք խաղում ոչ ոքիի համար և միշտ ուզում ենք ձեռք բերել երեք միավոր: Բացի դրանից, մեզ հաղթանակ է պետք, որպեսզի ապահովենք մեր տեղը փլեյ-оֆֆ փուլում: Մենք ուզում ենք այնտեղ ընկնել որքան հնարավոր է շուտ»:


Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելո.«Բելգիայի հավաքականը բոլորին զարմացրեց ընտրական փուլում: Սա շատ հավասարակշռված, ուժեղ թիմ է, որը տիրապետում է շատ ուժեղ հարձակվող կատարողների: Նրանք հատկապես ուժեղ են անկյունային և  տուգանային հարվածներն իրականացնելիս, և մենք պետք է շատ զգույշ լինենք»;


Նախորդ հոդվածը‘Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ oտար’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեա-Ալժիր. Խաղից առաջ’