Բելգրադ. Կարեն Խաչանովն առանց պայքարի դուրս եկավ երրորդ շրջան

368

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն առանց պայքարի դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարի երրորդ շրջան:

Հայ թենիսիստի մրցակիցը պետք է լիներ ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինը, որը վնասվածքի պատճառով կորտ դուրս չեկավ:

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի բրազիլացի Տիագո Մոնտեյրոյի եւ սերբ Ֆիլիպ Կրայնովիչի դիմակայության հաղթողը:

Բելգրադի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 534 հազար դոլար է:

Նախորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Լեւոն Արոնյանի եւ Սամուել Սեւյանի հաղթական մեկնարկը
Հաջորդ հոդվածըՌԴ–ն արձակել է առաջին միջմայրցամաքային «Սարմատ» հրթիռը