‘Բեկենբաուերը քննադատել է Գվարդիոլային’

772

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերն իր մեկնաբանությունն է տվել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի` Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ խաղում ընտրած մարտավարության վերաբերյալ: Մյունխենյան թիմի մեկնարկային կազմում էին կիապաշտպաններ Խաբի Ալոնսոն և Բաստիան Շվայնշատյգերը, ինչը, ըստ Բեկենբաուերի, սխալ էր:

«Ալոնսոն և Շվայնշտայգերը միասին խաղադաշտում…. Ոչ դինամիկ է: Նման դասավորության դեպքում շատ մեծ ուշադրություն է հատկացվում պաշտպանությանը, իսկ դա «Բավարիայի» խաղային փիլիսոփայությանը հարիր չէ: Շվայնշտայգերն Ալոնսոյից լավ է գրոհում, իսկ Ալոնսոն ավելի լավ պաշտպանվում է: Պետք է ընտրություն կատարել նրանց միջև»,-Բեկենբաուերի խոսքը մեջբերված է Sport1-ից:

 

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Բավարիան» 1:4 հաշվով պարտություն կրեց, սակայն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով 45 միավոր:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը ազատվել է պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Ուկրաինայի դեսպանը Հայոց ցեղասպանությունը համեմատել է 30-ական թթ. Հոլոդոմորի հետ’