‘Բեկենբաուեր. Մարադոնան բացառիկ էր, բայց նույնը կարելի ասել նաև Մեսսիի մասին’

1143

 Մյունխենյան «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը զուգահեռներ է անցկացրել Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի  և ներկայիս հարձակվող Լիոնել Մեսսիի միջև: Կայզեր Ֆրանցի կարծիքով՝ խոսքն այստեղ երկու հավասարազոր ուժերով ֆուտբոլիստների մասին է:

«Մարադոնայի և Մեսսիի համեմատությունը լրիվ տեղին է: Իր ժամանակին Մարադոնան բացառիկ ֆուտբոլիստ էր: Միևնույն ժամանակ՝ նույնն այսоր կարող ենք ասել Մեսսիի մասին: Երբ աշխարհի 1990 թվականի աշխարհի առաջնությունում մենք խաղում էինք արգենտինացիների հետ, Մարադոնայի դեմ անհատապես խաղում էր միայն Գվիդո Բուխվալդը: Սակայն չեմ կարծում, որ հիմա Մեսսիի դեմ նույն ձևով կգործեն. նրան պարզապես կվերցնեն ամուր շրջանի մեջ», — Բեկենբաուերի խոսքերն է մեջբերում Գերմանիայի ֆուտբոլային միության  (DFB).պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Տասնչորս տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քր. գործ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել որոշ բուհերի ֆակուլտետների անցումային միավորները’